Հ.Տ.Հ.

Դոմեյնը այն անվանում/հասցեն է, որով Դուք ներկայանում եք ինտերնետում:

Դոմեյնի անվանումն ընտրելիս հարկավոր է հաշվի առնել, որ այն լինի կարճ, հասկանալի, հեշտ հիշվող և առնչվի կայքի բովանդակությանը:

Որևէ նիշ թույլատրելի չէ դոմեյն գրանցելիս: Որպես բացառություն թույլատրելի է «-»-ի գործածումը միայն բառամիջում:

Գրեթե բոլոր տիրույթներում դոմեյն գրանցելիս թույլատրելի նիշերի առավելագույն քանակը 63-64 նիշ է:

Տարբեր տիրույթներում գործում են անվան գրանցման որոշ սահմանափակումներ: Մասնավորապես, աշխարհագրական անունները, երկրների անունները, հայտնի հապավումները կարող են չգրանցվել որպես դոմեյնային անուն:

Դոմեյնի գրանցման դաշտում մուտքագրելով Ձեր ցանկալի անվանումը` կարող եք ստուգել դոմեյնի անվանումը: Օր.` եթե մուտքագրել եք «example.am» և դոմեյնն արդեն գրանցված է, Դուք կստանաք «example.am դոմեյնը զբաղված է» պատասխան: Հակառակ դեպքում, կստանաք «example.am դոմեյնն ազատ է» պատասխանը:

Ո՛չ, նման սահմանափակում չկա: Յուրաքանչյուր ոք կարող է գրանցել ցանկացած քանակի դոմեյն:

Վճարել կարելի է առցանց` մեր կայքի միջոցով` լիցքավորելով Ձեր անձնական հաշիվը ArCa, VISA, MasterCard քարտերի, ինչպես նաև Paypal և Stripe վճարային համակարգերի միջոցով:

Որպես կանոն, դոմեյնի վերաբերյալ տվյալները հրապարակայնորեն հասանելի են WHOIS տվյալների շտեմարանում, բացառությամբ այն դեպքերի, երբ դոմենի գրանցումը փակ է:

Դոմեյնի փակ գրանցման շնորհիվ Ձեր տվյալները (անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) հրապարակայնորեն չեն երևում: Այս ծառայությունը հնարավոր է իրականացնել .Am տիրույթում դոմեյնի իրավատիրոջ գրավոր ներկայացված պատվերով:

Արդեն գրանցած դոմեյնի վերագրանցման համար առցանց վճարում կատարելու համար, անհրաժեշտ է մուտք գործել անձնական էջ և վճարել Ձեր նախընտրած դոմեյնի համար՝ նշելով վերագրանցման տարիների քանակը: Եթե Ձեր դոմեյնը գրանցված չէ մեզ մոտ, ապա կարող եք տեղափոխել դոմեյնը մեզ մոտ, այնուհետև կատարել վճարում: Բացառությամբ .Am, .Հայ, .Ge տիրույթների՝ մնացած բոլոր դեպքերում դոմեյնի տեղափոխումը վճարովի է:

Դոմեյնի տեղափոխման համար հարկավոր է մեր էլ.հասցեին ուղարկել Ձեր անձը հաստատող նկարով փաստաթուղթ և Ձեր դոմեյնի տեղափոխման դիմում-նամակ՝ Ձեր ստորագրությամբ: Դոմեյնը հնարավոր է նաև տեղափոխել՝ կիրառելով Epp կոդ: Այն կարող է տրամադրել Ձեզ ընթացիկ ռեգիստրարը:

Դոմեյնի անունը փոխել հնարավոր չէ:

Դոմեյնի ներկա իրավատերը մեր էլ. հասցեին (domain@beeline.am) պետք է ուղարկի դիմում-նամակ և անձնագիր: Եթե ներկա իրավատերը իրավաբանական անձ է, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և ստորագրված, կնքված դիմում:

Անհրաժեշտ է մուտք գործել Իմ hաշիվ>Իմ դոմեյնները և այնտեղ կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Գրանցված դոմենից հնարավոր չէ հրաժարվել, քանզի այն պահից, երբ դոմենը հայտնվում է ցանկացած տիրույթում, ծառայության մատուցումը համարվում է ավարտված:

Եթե վճարը չի կատարվել մինչ դոմեյնի գրանցման վերջնաժամկետը, դոմեյնը դադարում է գործել, սակայն Դուք պահպանում եք այդ անվան նկատմամբ ունեցած Ձեր իրավունքը հետագա 45 օրվա ընթացքում: Եթե այդ ժամանակահատվածում դոմեյնը չի վերագրանցվում, ապա անվանումը դուրս է գալիս տվյալ տիրույթից և դառնում հասանելի նոր գրանցման համար:

Անհրաժեշտ է մուտք գործել Անձնական էջ, ապա Իմ դոմեյններ բաժինը և այնտեղ կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Անձնական հաշիվը կարելի է լիցքավորել առցանց` մեր կայքի միջոցով ArCa, VISA, MasterCard քարտերի և Paypal, Stripe վճարային համակարգի միջոցով: