Գաղտնիության քաղականություն

Cookie ֆայլերի կիրառման քաղաքականությունը

Տվյալ Գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում է, թե ինչպես է domains.beeline.am օգտագործում և պաշտպանում ցանկացած տեղեկություն, որը դուք տրամադրում եք մեր վեբ կայքից օգտվելու ընթացքում:

domains.beeline.am վստահեցնում է, որ Ձեր կողմից տրամադրած տեղեկության գաղտնիությունը լիովին ապահովված է: Եթե մենք երբևէ կխնդրենք Ձեզ տրամադրել որևէ այլ տեղեկություն, որի շնորհիվ Դուք կարող եք իդենտիֆիկացվել մեր կայքից օգտվելիս, ապա Դուք կարող եք վստահ լինել, որ տվյալ տեղեկությունը կօգտագործվի միայն տվյալ Գաղտնիության քաղաքականության համաձայն:

domains.beeline.am իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ կատարել փոփոխություններ քաղաքականության կետերում: Խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ ստուգել կայքի տվյալ էջը` փոփոխություններին տեղեկանալու և հարցեր ծագելու դեպքում մեզ հետ կապ հաստատելու համար: Տվյալ քաղաքականությունը ուժի մեջ է մտել 2017թ. Հունիսի 1-ց:

 

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Cookie ֆայլերը

Cookie ֆայլը հանդիսանում է ոչ այնքան մեծ ֆայլ, որը խնդրում է թույլտվություն Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա տեղակայվելու համար: Ձեր համաձայնությամբ ֆայլն ավելացվում է և հնարավոր է դառնում վերլուծել մուտքն ու ելքը դեպի կայք: Cookie ֆայլերը թույլ են տալիս վեբ-հավելումներին դիտարկել Ձեզ որպես անհատ և հարմարեցնել կատարվելիք գործողությունները Ձեր պահանջներին՝ հիշելով տեղեկություններ Ձեր նախասիրությունների վերաբերյալ:

 

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Cookie ֆայլերը

Մենք օգտագործում ենք Cookie ֆայլերը՝ հասկանալու համար, թե կայքի որ էջերն են օգտագործվում: Դա թույլ է տալիս վերլուծել և բարելավել մեր կայքը հաճախորդների պահանջներին համաձայն: Մենք օգտագործում ենք այդ ինֆորմացիան միայն վիճակագրական վերլուծության նպատակով: Այնուհետև տեղեկությունը համակարգից հեռացվում է: Ընդհանուր առմամբ Cookie ֆայլերը օգնում են բարելավելու կայքի աշխատանքը՝ հասկանալով ո՞ր էջերն են օգտակար և որո՞նք ոչ այնքան:

Cookie ֆայլը ոչ մի դեպքում չի տալիս մուտքի թույլտվություն դեպի Ձեր համակարգիչ կամ այլ տեղեկատվություն Ձեր վերաբերյալ, բացառությամբ այն տվյալների, որոնք տրամադրվել են Ձեր կողմից: Դուք կարող եք ընդունել կամ չընդունել Cookie-րի կիրառումը: Բրաուզերների մեծամասնությունը ավտոմատ կերպով են ընդունում, բայց Դուք միշտ կարող եք փոփոխել Ձեր բրաուզերի կարգավորումները և չընդունել Cookie-րի կիրառումը: Դա պարզապես կարող է խանգարել Ձեզ օգտվել կայքի բոլոր առավելություններից:

 

Հղումներ դեպի այլ կայքեր

Մեր կայքը պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր: Եթե Դուք կայքը լքում եք այդ հղումներով անցնելով, խնդրում ենք հաշվի առնել, որ մենք պատասխանատվություն չենք կրում այլ կայքերի համար: Այդ իսկ պատճառով չենք կարող նաև պատասխանատվություն կրել այն տեղեկատվության պաշտպանության և գաղտնիության համար, որը տրամադրվել է Ձեր կողմից մեկ այլ կայքում: Խնդրում ենք ծանոթանալ տվյալ կայքի համար տեղադրված Գաղտնիության քաղականության կետերին:

 

Ձեր անձնական ինֆորմացիայի կառավարումը

Դուք ունեք իրավունք սահմանափակել Ձեր անձնական ինֆորմացիայի հավաքագրումը և կիրառումը հետևյալ եղանակներով. եթե Ձեզ կխնդրեն լրացնել որևէ ցուցակ, նշե’ք, որ չեք ցանկանում, որպեսզի Ձեր տրամադրած տեղեկությունը կիրառվի երրորդ անձի կողմից մարկետինգի նպատակով: Եթե Դուք տվել եք համաձայնություն, միշտ ունեք հնարավորություն այն փոխելու: Պարզապես դիմե՛ք աջակցման բաժին:

Մենք չենք վաճառելու, տարածելու կամ փոխանցելու Ձեր տրամադրած ինֆորմացիան, եթե չունենք դրա վերաբերյալ Ձեր համաձայնությունը: Մենք կարող ենք օգտագործել Ձեր ինֆորմացիան երրորդ դեմքի վերաբերյալ Ձեզ գովազդային տեղեկատվություն ուղարկելու համար:

Համաձայն 1998 թ.-ն հաստատած “Տվյալների պաշտպանության օրենքի” Դուք կարող եք պահանջել տեղեկություններ Ձեր տրամադրած ինֆորմացիայի վերաբերյալ: Տեղեկությունների պատճենը տրամադրվում է վճարովի հիմունքներով: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ.հասցեով. domains.beeline@regnest.com:

Եթե Դուք կարծում եք, որ տեղեկատվությունն, որը մենք ունենք Ձեր վերաբերյալ, սխալ է կամ թերի, խնդրում ենք գրել մեզ առավելագույնս կարճ ժամանակահատվածում: Մենք կշտկենք այն: